Շվեդական  SAAB ընկերությունը 1937թ-ին սկսեց արտադրել ռազմական ինքնաթիռներ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկերության ղեկավարությունը որոշեց փոխել գործունեության ուղղվածությունը և անցնել առավել ՛՛խաղաղասեր՛՛ ապրանքների արտադրությանը: Նոր արտադրանքը նորագույն ոճի ավտոմեքենան էր, որի ստեղծման աշխատանքները հանձնարարվել էին 16 ինժիներների: Շուտով նրանք ստեղծեցին UrSaab-ի նախատիպը:  Ստեղծողների գլխավոր առանձնահտկությունն այն էր, որ նրանք լիովին անփորձ էին մեքենաստեղծման գործում, իսկ վարորդական  իրավունք տասնվեցից միայն երկուսն ունեին:

Հին լուսանկարներում հաճախակի կարելի է նկատել, որ շարժվող մեքենաների անիվները ձվաձև են:  Բայց դա ոչ թե մեքենաների դիզայներական առանձնահատկությունն է, այլ օպտիկական էֆեկտ, որը  կապված է լուսանկարչական ապարատների արագության, ինչպես նաև անիվների շարժման հետ: Իսկ առաջին ավտոմեքենաների արագությունն այնքան էլ փոքր չի եղել: Ճիշտ է՝ այդ ժամանակ նման էֆեկտը համարվում էր դրական, քանի որ լավ էր արտահայտում արագությունը, շարժումն ու ձգումը: Հետագայում հենց այս էֆեկտից էլ օգտվեցին նկարիչները մուլտֆիլմներ նկարահանելու համար:

 

1930 թ-ին սահմանվեց մի նոր ռեկորդ. Նյու- Յորք-Լոս Անջելես երթուղին ՝ 11000կմ, մեքենայով գնացին և վերադարձան ամերիկացիներ Չարլզ Կրեյտոնն ու Գեյմս Հարգիսը: Ռեկորդի էությունը ոչ թե մեքենայի արագությունը կամ ճանապարհի երկարությունն էր, այլ այն, որ ամբողջ ճանապարհը ռեկորդակիրներն անցել էին ավտոմոքենան հետընթաց վարելով: