13882660_1715427658719245_3120167408294969963_n

Մեր մասին

«Hunacom» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Volkswagen, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաների օրիգինալ, օգտագործված ավտոպահեստամասեր: Օրիգինալ ավտոպահեստամասերը ներկրվում են եվրոպական արտադրող երկրներից: Մենք առաջարկում ենք որակյալ ավտոպահեստամասեր և ճկուն գներ:

Մեր խանութ սրահում Դուք կարող եք գտնել ամենատարբեր որակյալ պահեստամասեր և համալրող պարագաներ: «Hunacom»  ընկերության հաջողության գրավականը է հանդիսանում արագ և որակյալ սպասարկումը, մրցունակ ու ճկուն գնային քաղաքականություն: Ձեր մեքենայի վերանորոգումը և սպասարկումը իրականացնում են բարձրակարգ մասնագետները:

Աշխատելով մեզ հետ` Դուք միշտ կարող եք վստահ լինել, որ կունենաք հարգալից և գրագետ սպասարկում, պատվերների արագ և ճշգրիտ կատարում, ապրանքների իսկությանը համապատասխան երաշխիք:

«Hunacom» ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է 5%-անոց կուտակային քարտ, որը կտրամադրվի, Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդներին ցանկացած պահեստամաս գնելու դեպքում: Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդներին 50․000 դր․ և ավել գնումներ կատարելու դեպքում: Բոլոր արհեստավորներին՝ անկախ կատարած գնումներից, ովքեր իրենց հերթին կարող են կուտակային քարտը տրամադրել իրենց հաճախորդներին՝ ընկերության որակյալ պահեստամասեր գնելու համար։